Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ֆուկուսիմա-1»-ի երկու ռեակտորում եղած միջուկային վառելիքի դուրս բերումը հետաձգվել է մինչև 2028 թվականը

1071
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 15:15
«Ֆուկուսիմա-1»-ի երկու ռեակտորում եղած միջուկային վառելիքի դուրս բերումը հետաձգվել է մինչև 2028 թվականը

Tokyo Electric Power էներգետիկ ընկերությունը կվերանայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի լուծման միջնաժամկետ նախագիծը, և առաջին ու երկրորդ ռեակտորներում ծախսված միջուկային վառելիքի դուրս բերումը կհետաձգվի, գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Kyodo գործակալությանը։

Նախնական ծրագրով գործողությունը նախատեսվում էր սկսել 2017-ին։ Սակայն լիկվիդատորները ցանկացել են այս գործողության անվտանգության լրացուցիչ գնահատում անցկացնել, որի արդյունքում ժամկետները բազմիցս հետաձգվել են: Մինչ օրս ընկերությունը 2023 թվականը նշանակել է որպես մոտավոր ամսաթիվ:

Այնուամենայնիվ, երրորդ ռեակտորի հետ կապված նմանատիպ գործողությունը կապված է մեծ դժվարությունների հետ, որոնք սկսվել են դեռևս 2019-ի ապրիլին, որը ճապոնացի մասնագետներին ստիպեց հետաձգել աշխատանքները մինչև 2028 թվականը: Մասնավորապես, մինչ այս պահն առաջին ռեակտորի շուրջ կկառուցվի նոր պաշտպանիչ սարկոֆագ՝ կանխելով ճառագայթման տարածումը՝ վառելիքային ձողերի դուրս բերման ժամանակ։