Դիերն այժմ օրենքով կարելի է վերածել պարարտանյութի
![]() Կոմպոստն օրգանական պարարտանյութ է, որն ստացվում է բուսական կամ կենդանական ծագման օրգանիզմներից: Այս մեթոդը հանգուցյալ մարդկանց վրա կիրառելու առաջին օրենքն ընդունվել է Վաշնգթոնում, իսկ Սիեթլում կառուցվում է առաջին գործարանը դիակների վերամշակման համար: Այնտեղ համապատասխան օրենքը կգործի 2020 թվականից: Այս նախագծի հեղինակը Recompose ընկերությունն է: Նպատակն է հանգուցյալների մարմինները ծառայեցնել ի շահ մարդկության: Փորձարարական նպատակներով ընկերությունը 6 դոնորական մարմին պատել է փայտի տաշեղներով և թողել, որ դրանք բնական ճանապարհով վերածվեն հումուսի՝ մանրէների գործունեության շնորհիվ: Ի տարբերություն դիակիզման՝ այս գործընթացն 8 անգամ ավելի քիչ էներգածախսատար է և թույլ է տալիս խուսափել մթնոլորտ մեծ քանակությամբ CO2 արտանետելուց: Մասնագետները բացատրում են, որ, ի տարբերություն սովորական թաղման, պարարտանյութի վերածումը տեղ է ունենում հատուկ անոթի մեջ, որտեղ 30 օրում մարմինն ու փայտը վերածվում են հողի, որը կարելի է տեղափոխել որտեղ որ պետք է և դրա վրա ցանել այն, ինչ ուզում են: 2020 թվականին կբացվի մարմինների կոմպոստացման առաջին գործարանը, որը կարող է տեղավորել մինչև 75 կոնտեյներ: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
