Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Ասադը և ռուսական բանակը ռմբակոծում են Սիրիան. #AlMasdarNews

2072
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 17:25
Ասադը և ռուսական բանակը ռմբակոծում են Սիրիան. #AlMasdarNews

Այս շաբաթ Ռուսաստանի և Սիրիայի ռազմական ուժերն իրականացրել են այս ամսվա սկզբից ամենաշատ համատեղ թռիչքները՝ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում, հայտնում է Al Masdar News-ը:

«Լաթաքիայի Լաթաքիայի Հմեյմիմ օդանավակայանից՝ Ռուսաստանի օդուժի գլխավորությամբ վերջին 72 ժամվա ընթացքում երկու երկրների ռազմաօդային ուժերն իրականացրել են ավելի քան 140 ավիահարված, որոնց առանցքային թիրախը եղել է Իդլիբ նահանգի հարավային հատվածը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Սիրիայի ռազմական ուժերը դեկտեմբերի 18-ի երեկոյից սկսել են շարունակական ավիահարվածներ հասցնել Իդլիբի հարավային հատվածի ուղղությամբ:

Ավիահարձակումներ են իրականացվում Մաառաթ ալ-Նումանի առանցքային քաղաքում, որը Իդլիբում Ասադի բանակի հաջորդ հիմնական թիրախն է:

Վերջին 3 շաբաթներին Սիրաիայի բանակը իր ռազմական ուժը կենտրոնացրել է Իդլիբի հարավային ու հարավ-արևելյան հատվածների ուղղությամբ: