«Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել». Արման Բաբաջանյանը նոր միավորում է ստեղծում
«Հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլև ներկա իշխանության ներկայացուցիչներն իրենց ապաշնորհությամբ և ոչ կոմպետենտությամբ: Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել, բայց նաև չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հեղափոխության պաշտպանը: Սա նշանակում է, որ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի». դեկտեմբերի 14-ին քաղաքական հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը նոր միավորում ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Այդ միավորումը պետք է դառնա իշխանության հակակշիռը, որն այժմ բացակայում է: Հակակշիռ չէ նաև խորհրդարանական ընդդիմությունը: «Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ: 2018-ին թավշյա հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել՝ կառուցելու ավելի լավ երկիր, ավելի ազատ ու ավելի ժողովրդավարական հասարակություն, կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը: Սակայն այդ ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարն, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է ակնհայտ ռևանշի օրակարգ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է»,- հայտարարեց Ա.Բաբաջանյանը: Նրա վկայությամբ՝ իրենց խնդիրը հեղափոխության ընթացքը շրջելու հնարավորությունը չեզոքացնելն է: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30