Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան». Կարապետյանը՝ կադրային ջարդի մասին

940
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 14:30
«Չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան». Կարապետյանը՝ կադրային ջարդի մասին

«Չգիտեմ ջարդ ասելով ինչի մասին եք խոսում: Կարծում եմ՝ կառավարության ղեկավարն ասել է, որ 95 և ավել տոկոս պետական ծառայողներ մնացել են նախկինից: Այդ առումով որևէ ջարդ չի եղել, և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան։ Վարչապետը հայտնել է իր վերաբերմունքը Հայաստանի գործընթացների վերաբերյալ, և կարծում եմ, բոլորս եզրակացություններ կանենք այդ վերաբերմունքից»,- դեկտեմբերի13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ ի պատասխան այն հարցի՝ վարչապետի խոսքից, թե ինքը ջարդելու է հեղափոխությանը դիմադրողներին, կարելի՞ է ենթադրել, թե կադրային ջարդ է սպասվում: