Իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի հարցի նկատմամբ. «Սասնա Ծռեր»
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը համակարգային փոփոխությունների անվան տակ և դրանց փոխարեն հետզհետե հարմարվում է գործող կիսագաղութային համակարգին։ Երևույթն ավելի ցցուն է Արցախի հարցում։ Գործող իշխանությունը, երկրի ներսում հանդես գալով «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի ներքո, զուգահեռաբար ոչ միայն չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից և դրանց վրա կազմված ՀՀԿ կոնսպեկտներից, այլև հետ գնալով հասնում է մինչև Արցախի հայկական և ադրբեջանական համայնքներին հավասարեցնող ապազգային հայեցակարգի վերակենդանացում։ Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը խճճվել է Արցախը աբխազացնելու միջոցով Հայաստանը լիակատար արտաքին կառավարման տակ առնելու, իսկ այնուհետև ամբողջ Այսրկովկասում իր տիրապետությունը վերահաստատելու ձգտում ունեցող Ռուսաստանի Դաշնության ակտիվացող աշխարհաքաղաքական խաղերի սարդոստայնում։ Արձանագրում ենք, որ գործող իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի և մյուս բոլոր ռազմավարական հարցերի նկատմամբ, ինչը կարող է անդառնալի բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետականության համար։ Ազգային կենսական շահերը պահանջում են, իսկ աշխարհաքաղաքական միջավայրը և զարգացումների միտումները բարենպաստ են Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու համար։ Դրա փոխարեն տեղում դոփելը, առավել ևս՝ անցյալին վերադառնալու ձգտումները, դառնալու են Հայաստանի և հայության պատմական ձախողման պատճառ, որի պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18