Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
![]() Լեզվի կոմիտեն կազմել է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով նախապատվությունը տալ հայերեն համարժեքներին: 1. աբսոլյուտ – բացարձակ 2. աֆերիստ – խորամանկ 3. դիսբալանս – անհավասարակշռություն 4. դիսերտանտ - ատենախոս 5. դիստանցիա – հեռավորություն, տարածություն 6. դիսցիպլին – գիտակարգ, գիտաճյուղ, գիտության բնագավառ 7. դիսցիպլինա – կարգապահություն 8. դիվերսիֆիկացիա – զանազանեցում, բազմազանեցում 9. էլաստիկ – ճկուն, առաձգական, առաձիգ 10. ինդեքս – 1. դասիչ, 2. ցուցիչ, 3. ցուցակ, ցանկ 11. կոնտրակտ – պայմանագիր 12. կոնտրոլ – վերահսկողություն, վերահսկում, հսկողություն 13. կրեդո – հավատամք, հավատո հանգանակ 14. մանիպուլյացիա – 1. ձեռնածություն, 2. (փխբ.) մեքենայություն, խարդավանք 15. մենյու – ճաշացանկ, ճաշացուցակ 16. շաբլոն – ձևանմուշ 17. շլակ – խարամ 18. շոփինգ – գնում(ներ), առևտուր 19. պոդագրա - հոդատապ 20. ռեզիդենցիա – նստավայր, կեցավայր 21. ռեցեպտ – 1. դեղատոմս, 2. բաղադրատոմս 22. ռիտուալ – 1․ (գոյ.) ծես, 2․ արարողություն, արարողակարգ, 3. (ած.) ծիսական 23. սայթ – կայք 24. սինդրոմ – համախտանիշ 25. սիմպտոմ – 1. ախտանշան, 2. նախանշան 26. սպազմ – կծկում, կծկանք 27. ստենդ (ոչ բժշկության մեջ) – ցուցափեղկ, ցուցատախտակ 28. օնկոլոգիա – ուռուցքաբանություն 29. ֆիկտիվ – կեղծ, մտացածին, շինծու, ոչ իրական 30. ֆունկցիա (ոչ մաթեմատիկայում) – գործառույթ
Լեզվի կոմիտե |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
