«Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել. ««Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս: Օրինակ, քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին: Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը: Կառավարությունը որևէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18