«750.000 դոլարը մի քիչ շատ չէ՞ Երևանում ամանորյա միջոցառումների համար». Տարոն Չախոյան
![]() Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «750.000 դոլարը մի քիչ շատ չէ՞ Երևանում ամանորյա միջոցառումների կազմակերպմաան համար: Չէ՞ր կարելի նախորդ տարիների այդ գումարից զգալի քիչ գումար ծախսել տոնական միջոցառումների կազմակերպման համար, իսկ մնացածն օգտագործել քաղաքում առկա բազմաթիվ խնդիրներից գոնե մեկի կամ մի քանիսի լուծան համար: Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ, կա մի ԲԱՅՑ: ՀՀ այսօրվա կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն ամեն բան անում են՝ ՀՀ-ն ու Երևանը զբոսաշրջության կենտրոն սարքելու համար: Ճոխ ծախսերը ենթադրում են ճոխ միջոցառումներ, որովհետև էս կառավարությունն ու համայնքային իշխանությունը նախորդների նման թալանչի ու պետական գույքը յուրացնող չեն... Իսկ այն, որ այս տարի ամանորին զբոսաշրջիկների մեծ ներհոսք է լինելու, հայտնել է համայնքային իշխանությունը՝ դրանով իսկ պատճառաբանելով աննախադեպ ծախսերը, գումարած դրան նաև վարչապետի բազմաթիվ կոչերը արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ ամանորը հայրենքում դիմավորելու մասին... Միայն ամանորից հետո պարզ կլինի, թե որքանով էին արդարացված տոնակատարությունների վրա արված աննախադեպ ծախսերը: Կարծում եմ, որ աննախադեպ ծախսերի արդյունքում պետք է ունենանք զբոսաշրջիկների աննախադեպ այցելություն, հակառակ դեպքում ծախսերն արդարացված չեն լինի... Կարծում եմ պարզ է, որ հարցը նրանում չէ, որ հայաստանաբնակներս արժանի չենք ճոխ միջոցառումների, այլ նրանում է, որ ունենք չլուծված բազմաթիվ խնդիրներ...»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
