Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս
![]() Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին: Այսպիսով՝ այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որոնք միասին կազմելու են մաքսազերծման գումարը: Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների մաքսազերծման դեպքում հաշվի է առնվելու նաև շարժիչի աշխատանքային ծավալը։ Ի դեպ, յուրաքանչյուրի դեպքում սահմանված է յուրահատուկ դրույքաչափ։ Մաքսազերծման գումարում ներառվելու են նաև ԱԱՀ և բնապահպանական հարկ: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եթե իրավաբանական անձինք ներկրված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցեն ապրանքային, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, ապա մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Բացի այդ, եթե մինչև տարեվերջ իրավաբանական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում մեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019թ. դրույքաչափերով: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
