«Երկրաշարժի հետևանքների վերացման գործում նոր փուլ է սկսվում». Նիկոլ Փաշինյան
![]() Դեկտեմբերի 6-ին ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր այն պնդումը, որ 2020թ. բյուջեն հեղափոխական է: 1988-ի երկրաշարժի տարելիցի նախօրեին նա հարկ համարեց հիշեցնել, որ եկող տարվա բյուջեն հեղափոխական է նաև աղետի գոտուն տրամադրված միջոցների առումով: «Մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 միլիարդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել: 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների խնդիրները, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ, և այդ փուլի իմաստը սոցիալական այսպես ասած արտակարգ իրավիճակի տրամաբանության վերափոխելն է զարգացման տրամաբանության: Մենք աղետի գոտում պետք է խոսենք ոչ միայն ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու մասին: Եվ որպես այս ամենի արտահայտություն ես ուզում են ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով. «Երկրաշարժի հետևանքների վերացման գործում նոր փուլ է սկսվում»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
