Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Բելառուսը չի լինի «եղբայրական Ռուսաստանի» կազմում». Լուկաշենկո

2127
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 15:40
«Բելառուսը չի լինի «եղբայրական Ռուսաստանի» կազմում». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում հանձնել իրենց երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը: «Մենք երբեք մտադիր չենք եղել լինել որևէ պետության կազմում, նույնիսկ եղբայրական Ռուսաստանի»,- նշել է Լուկաշենկոն՝ խոսելով վեցերորդ և յոթերորդ գումարումների խորհրդարանականների առջև: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն կենտրոնացել է այն փաստի վրա, որ մի շարք հիմնախնդիրներ դեռևս լուծված չեն, մասնավորապես, գազի և նավթի հարցը:

Հիշեցնենք՝ «Коммерсантъ» պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը քննարկում են Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագիրը: Ըստ դրա՝ այս համաձայնագիրը տնտեսական ոլորտին վերաբերող միասնական պետության ստեղծման ծրագիր է, որը պետք է ուժի մեջ մտներ 2022-ին: