«Դեպքից այսքան ժամանակ է անցել, սակայն մինչ օրս չկա դրա պատասխանը, համարում եք նորմա՞լ». Թանդիլյանը Գևորգյանին Ողջիի մասին հիշեցրեց
![]() «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը դեկտեմբերի 4-ի նիստում «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանին հարց ուղղեց, թե ի՞նչ տեղեկատվության հիման վրա է պնդում, որ Թեղուտում բնապահպանական աղետ է: Մ. Թանդիլյանը նշեց, թե բացասական ազգեցության վերաբերյալ պատասխանը նրանք ակնկալում էին ստանալ Շրջակա միջավայրի նախարարությունից: Դիմել են, բայց դեռ չեն ստացել: «Սակայն ակնհայտ է մի փաստ: Լոռու մարզը քաղցկեղի հիվանդացության թվերով առաջինն է: Ուղղակի կուզեմ՝ այդ դաշտ չմտնենք, դա առանձին քննարկման թեմա է: Բայց մետաղական արդյունաբերության և հիվանդացության կապն առկա է, և վիճակագրությունն էլ դրա մասին է խոսում»,- ասաց պատգամավորը: Հ. Գրիգորյանն էլ նկատեց, թե ինքը չի վիճարկում կապը, սակայն արդյո՞ք նախարարության պատասխանը չստացած՝ արդեն բնապահպանական աղետ ենք որակում: Մ. Թանդիլյանը նկատեց, որ հանքարդյունաբերության և քաղցկեղի միջև կապը դեռ գիտական փնտրտուքների մեջ է, դա խիստ մասնագիտական գնահատական է, ինչն էլ նախարարությունից են ակնկալում: Նա հիշեց Ողջիում տեղի ունեցած դեպքը: «Դեպքից այսքան ժամանակ է անցել, սակայն մինչ այսօր չկա դրա պատասխանը, համարում եք դա նորմա՞լ»,- հարցադրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: |
«Մեքենաների վերաարտահանումը, ընդհակառակը, բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա». Բաբկեն Թունյան
4118:45«Քաղաքապետարանի 2019-ի բյուջեով նախատեսված գումարը չի փոխվել». Հասմիկ Խաչունց
5417:402021-ին Apple-ը ծրագրում է թողարկել iPhone առանց լիցքավորման բնիկի
13016:40ՕՊԵԿ+ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանումը կրճատելու գործարքի հարցում
10515:15Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր
7714:45Amazon-ի օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ կեղծված արտադրանքի շուկաների ցուցակում․ WSJ
11014:40