«Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթականերն օրենք չգիտեն». Ն. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ գնդակահարել է շանը ու հպարտ հարցազրույց տվել, որ շունն իրենն էր ու կատաղած էր։ Քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն էլ ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել ու գնացել են։ Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել ու գազանները կարող են այսուհետ ևս կենդանի տանջել ու սպանել։ Մեկ էլ մի բան. պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, ինչ-որ մի կառույցի հանձնարարեք Ձեր ենթակաների համար լիկբեզ անեն, որ իմանան իրենց ոլորտին առնչվող ո՞ր օրենքը երբ է մտել ուժի մեջ։ Հ.Գ. Շանը դաժանաբար գնդակահարածի օգնական տիկինը լալահառաչ մի տեքստ է գրել, որ իր շեֆը սրբությամբ պահում և պահպանում է Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակի։ Փաստորեն՝ պահպանում է գնդակահարելով։ Ու նման բան ասողը կին է։ Չի բացառվում՝ նաև մայր»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18