ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնում Գևորգ Կոստանյանի գործով հետագա քայլերը
![]() ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնում, թե օրենքով իրեն վերապահված ի՞նչ գործողություններ է իրականացնելու կամ իրականացրել այն դեպքում, երբ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 48 ժամում չներկայանա նախաքննական մարմնին: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը MAMUL.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր տեղեկատվություն ունենալուն պես կիրազեկեն լրատվամիջոցներին: Հարցին, թե 48 ժամվա հաշվարկը երբվանի՞ց է սկսվել, այսինքն՝ պաշտոնական ծանուցումը Գ. Կոստանյանին ե՞րբ է ուղարկվել, մեր զրուցակիցն ասաց, որ այդ տեղեկատվությանը միայն քննիչն է տիրապետում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ եթե 48 ժամում Գևորգ Կոստանյանը չներկայանա նախաքննական մարմնին, ապա Հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողությունները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
