Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Նոր իշխանությունները հրաժարվում են ներում շնորհել Մորալեսին

2180
Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ., 13:30
Նոր իշխանությունները հրաժարվում են ներում շնորհել Մորալեսին

Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Ագնեսը նոյեմբերի 24-ին մերժել է ընդդիմության ուժերը ներկայացնող մի շարք սենատորների հայցը՝ երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին համաներում շնորհելու մասին: Մորալեսը նախկինում մեղադրվում էր ահաբեկչության և խռովություններ հրահրելու մեջ: «Մեզ համար պարզ է, որ բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել, ծաղրել ու չարաշահել օրենքը, ներման չեն արժանանալու»,- հայտարարել է Ագնեսը:

Նոյեմբերի 24-ին Բոլիվիայի Սենատը հաստատեց նոր օրենք, համաձայն որի հստակեցվում են մի շարք դրույթներ՝ նախագահական նոր ընտրություններին ընդառաջ: Մասնավորապես, օրենքն արգելում է բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր օրենսդիր մարմիններում երկու ժամկետ պաշտոնավարել են, կրկին առաջադրվեն: Այսպիսով, նոր օրենքով գալիք նախագահական ընտրություններին Էվո Մորալեսի մասնակցությունը բացառված է: