Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Սիրիայի հարցով ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է անում չօգնել Դամասկոսին վերականգնման հարցում

2350
Շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ., 14:40
Սիրիայի հարցով ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է անում չօգնել Դամասկոսին վերականգնման հարցում

Նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին կոչ է արել շարունակել տնտեսական ճնշում գործադրել Դամասկոսի վրա և չօգնել նրան այն վերակառուցելու գործում:

«Անհրաժեշտ է Դամասկոսի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշումներ գործադրել, որպեսզի մեր նպատակները իրականանան։ Չի կարելի օգնել Դամասկոսին՝ Սիրիան վերակառուցելու հարցում, քանի դեռ երկրում չի սկսվել վստահելի քաղաքական գործընթացներ»,-հայտարարել է Ջեֆրին:

Նրա կարծիքով՝ «Սիրիային օգնելու ցանկացած ջանք վաղաժամ է»: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը, սիրիացիներին աջակցություն ցուցաբերելու հարցում, «առաջնորդվելու է քաղաքական կարգավորման անհրաժեշտության սկզբունքներով»: