Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Amazon-ը դատարանում կվիճարկի Պենտագոնի որոշումը` Microsoft-ի հետ 10 միլիարդ դոլար պայմանագիր կնքելու մասին

2168
Շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ., 11:20
Amazon-ը դատարանում կվիճարկի Պենտագոնի որոշումը` Microsoft-ի հետ 10 միլիարդ դոլար պայմանագիր կնքելու մասին

Amazon Corp.-ը նոյեմբերի 22-ին վիճարկել է Պենտագոնի որոշումը՝ Microsoft-ի հետ կնքված 10 տարով 10 միլիարդ դոլար արժեքով պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով դատական նյութերը:

Գործակալությունը նշում է, որ հայցի մանրամասները գաղտնի են պահվում: «Հայցը պարունակում է գաղտնի տեղեկատվություն մատակարարի ընտրության հետ կապված, ինչպես նաև Amazon Web Services-ի տվյալները, առևտրային գաղտնիքները և ֆինանսական տեղեկատվություն, որի բացահայտումը կարող է բացասաբար ազդել մրցունակության վրա»,-ասվում է հայտարարությունում:

Bloomberg-ը նշում է, որ Amazon-ի ղեկավարները ակնկալում են ապացուցել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ազդել է Պենտագոնի որոշման վրա: Եթե հայցադիմումում այդպիսի փաստարկ է արվում, ապա, ընկերությունը ստիպված կլինի տրամադրել անվերադարձ ապացույցներ այն մասին, որ պաշտպանական գերատեսչությունը կողմնակալ է եղել մրցույթի հաղթողին որոշելու հարցում: