«Ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան
Այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, 168 TV-ի եթերում հրաժարվել է պատասխանել հարցին, թե «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումն իր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞՝ ոչ: Հարցին, թե արդյոք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործո՞ւմ են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք, ՀՖՖ նախկին նախագահ Վանեցյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»: Եթերի ընթացքում նա նշել է, որ իր համար սպասելի էր ֆեդերացիայում իր դեմ սկսված դեմարշը: Վանեցյանն այն կարծիքին է, որ հանրությունը մոլորության մեջ է: Նա նաև նշել է, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ է պարունակում և որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում: Վանեցյանը եթերի ընթացքում խուսափել է նաև պատասխանել այն հարցին, թե Ազգային անվտանգության ծառայությունում իր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞՝ ոչ: «Ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու»,- ասել է նա: Խոսելով իր հետագա գործունեության մասին՝ Վանեցյանն ասել է. «Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24