Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գիտնականները հաշվել են աշխարհում եղած ոսկու քանակը

789
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 22:25
Գիտնականները հաշվել են աշխարհում եղած ոսկու քանակը

Գիտնականները հաշվել են մոլորակի վրա երբևէ արդյունահանված ամբողջ ոսկու ծավալը: Այս մասին զեկույցով հանդես է եկել Ոսկու համաշխարհային խորհուրդը:

Ըստ զեկույցի, եթե հալեցնենք երբևէ Երկրի ընդերքից դուրս բերված ոսկին, ապա կստանանք 21 մետր կողոով խորանարդ:
2017-ի վերջի դրությամբ՝ աշխարհում արդյունահանված ոսկու քանակը կազմել է 190.040 տոննա: Նշվում է, որ հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել նաև բոլոր հայտնի պատմական ոսկյա արտեֆակտները:

Գիտնականները շեշտում են, որ ոսկու արդյունահանման երկու երրորդը արվել է 1950 թվականից ի վեր: Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղի գրեթե կեսը նախատեսված է զարդերի պատրաստման համար: