«Այս ինստիտուտը պետք է կիրառվի՝ անգամ պետբյուջեից հատկացումների հաշվին». «Իմ քայլի» պատգամավոր
«Համաձայն չեմ այն բնորոշմանը, որ դա կլինի գործարք իշխանությունների հետ: Իրավիճակը ոչ ստանդարտ է, որն ստեղծված է ՍԴ շուրջ՝ դրանից բխող վտանգներով: Լուծումները ստանդարտ լինել չեն կարող: Դա կոռուպցիա գնահատելն անհիմն է, որովհետև եթե նման իրավիճակ մենք ունենայինք, ապա դժվար թե միջազգային կառույցները դրան արձագանքած չլինեին»,- այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է պաշտոնը վաղաժամ թողնող ՍԴ դատավորների վարձատրությունը պահպանել պաշտոնաթողությունից հետո: Ոմանք այն օրինականացված կաշառք որակեցին: Ավելին՝ հնչեցին տեսակետներ, թե իշխանությունները միջազգային կառույցների հետ գործարքի են գնացել. վավերացնում են Ստամբուլի կոնվենցիան՝ դրա դիմաց ստանալով ՍԴ դատավորներին «վաղաժամ թոշակի ուղարկելու» օրինագծին դրական արձագանքը: «Իմ քայլի» պատգամավորը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը, որը խորհրդատվական մարմին է, դրական չի արձագանքել նախագծին: Միևնույն ժամանակ, հանձնաժողովն արձանագրել է, որ այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունը վերաբերում է սահմանափակ թվով դատավորների, նրանց, ովքեր ընտրվել են 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո, ՀՀ-ին քննադատելու հիմք չի տալիս: Այն հարցին, թե արժե՞ բյուջեից մոտ 900 մլն դրամ տրամադրել, պատգամավորը դրական պատասխան տվեց՝ պնդելով. «Այս ինստիտուտը պետք է կիրառվի՝ անգամ պետբյուջեից հատկացումների հաշվին»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18