Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իրանում շուտափույթ մահապատժի կարժանացնեն ցույցերի կազմակերպիչներին

760
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 23:15
Իրանում շուտափույթ մահապատժի կարժանացնեն ցույցերի կազմակերպիչներին

Իրանի հոգևոր առաջորդ այաթոլլահ Համենեի հետ կապ ունեցող թերթը գրում է, որ մոտ ապագայում մահապատժի կենթարկվեն Իրանում իրականացված բողոքի ցույցերի կազմակերպիչները: «Քաոսի առաջորդներին սպասում է մահապատիժ: Ինչպես իրավաբանական օրենքներով, այնպես էլ շառիաթի օրենքներով այս հանցանքի համար մահապատիժ է հասնում»,- գրել է «Քեյհան» պարբերականը:

Միևնույն ժամանակ թերթը գրում է, իբրև թե ցույցերի ձերբակալված մասնակիցները հարցաքննության ընթացքում խոստովանել են, որ գումարներ են ստացել անկարգություններին մասնակցելու համար: