Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ավելի լավ է դատարան շրջափակել, քան «Չերյոմուխա» զենքից կրակել». Սեդա Սաֆարյան

915
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 14:40
«Ավելի լավ է դատարան շրջափակել, քան «Չերյոմուխա» զենքից կրակել». Սեդա Սաֆարյան

«Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվել է այն հրամաններով, որոնք կցված են գործին: Պաշտպանական կողմը չի կարող գետի հունը փոխել»,- նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց տուժողներից մեկի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ առարկություն հայտնելով Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:

Ս.Սաֆարյանը պնդեց, որ դատախազ Պ.Պետրոսյանը շահագրգռվածություն հանդես չի բերել: Նա գործել է սովորական քրեական գործի սահմաններում, բարեխղճություն է դրսևորվել, ուստի ինքնաբացարկի համար հիմքեր չկան:

Ս.Սաֆարյանը, անդրադառնալով դատարանների շրջափակմանը, ինչը Ռ.Քոչարյանի պաշտպաններն օրենքի խախտում էին համարել, նկատեց. «Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը, քաղաքի կենտրոնում փշալարեր տեղադրելը»:

Հայտարարությունը դահլիճում ծափահարություններով ընդունվեց: