Ռ. Քոչարյանի պաշտպանը նամակ է գրել Մակրոնին ու ստացել պատասխան
«Բոլոր դատավորներն աղոթում են, որպեսզի այս գործով չզբաղվեն». նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ամիսներ առաջ Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբին միացած ֆրանսահայ Սևակ Թորոսյանը: Նա հայտարարեց, որ Ռ.Քոչարյանի դատավարությունը մեկ անձի՝ «վարչապետի կամքին է կապվել»: «Մեկը թող բացատրե իրեն, որ վրեժի լուծումը դատավարության հետ կապ չունի»,- ասաց նա: Փաստաբանի գնահատմամբ՝ ՀՀ-ում շատ քիչ են անկախ դատավորները: Ս.Թորոսյանը նշեց, որ իր փաստաբանական պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ դատարանը փաստաբանական կողմին հնարավորություն չտա իր դիրքորոշումը հայտնել: Ս.Թորոսյանը հայտնեց, որ վերջերս նամակ էր գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Դրանում նա ամփոփ ներկայացրել էր դատավարական 30 խախտումները: «Մեկ ամիս չանցավ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը»,- հայտնեց փաստաբանը: Նա պնդեց, որ քաղաքական խնդիրներով գործերով արդարություն չկա: «Որոշ դոսյեներ ուղղակի ձևով Նիկոլ Փաշինյանն է հրահանգում: Թողեցեք, որ դատավարությունը հանգիստ տեղի ունենա, ազատ թող լինի: Ռ.Քոչարյանը անմեղ է, մինչև որ չեք փաստել: ՀՀ-ում հակառակն է, մեղավոր է՝ մինչև որ փաստեն, կամ արտոնեն, որ փաստեն, որ մեղավոր չէ»,- պնդեց փաստաբանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսահայ փաստաբանը նշեց, որ ինքը ներկա է լինելու նոյեմբերի 19-ին նշանակված նիստին: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18