Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կիմ Չեն Ընն ակնարկել է պատերազմ սկսելու մասին

2446
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 03:05
Կիմ Չեն Ընն ակնարկել է պատերազմ սկսելու մասին

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ղեկավարել է երկրի օդուժի զորավարժությունները և ակնարկել է պատերազմին նախապատրաստվելու մասին, նոյեմբերի 18-ին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Զորավարժությունների ընթացքում Կիմ Չեն Ընը հիշեցրել է Հյուսիսային Կորեայի պատրաստակամությունը ռազմական գործողություններին և նշել, որ անհրաժեշտ է վարժանքներ անցկացնել առանց նախազգուշացման:

«Վարժանքները հնարավորություն են տալիս բարելավել Կորեայի ազգային բանակի մարտական պատրաստականությունը»,- շեշտել է ԿԺԴՀ առաջնորդը։