Ի՞նչ մեխանիզմով հետ բերել ՀՀ-ից ապօրինի դուրս բերված ֆինանսական միջոցները. քննարկում ԱԺ-ում
«Նման կարգերը պետք է կարգավորվեն միջպետական պայմանագրերի ուժով, որովհետև օֆշոր ենք գնում, որովհետև առանձին հանձնաժողովների լիազորությունները գուցե սահմանափակ լինեն: Սա բավականին լայն քննարկման առարկա է, քանի որ պետք են խորացված ուսումնասիրություններ: Ես ձեռնպահ կմնամ այս պահին գործիքակազմ առաջարկելուց, որովհետև կուզենամ ավելի պրոֆեսիոնալ ձևով հանդես գալ այդ հարցին պատասխանելիս: Բայց հանձնաժողովում՝ ես վստահ եմ՝ կքննարկենք և մեր փորձը կներդնենք, որպեսզի որոշակի լուծումների գանք ու առաջարկենք». նոյեմբերի 18-ին ԱԺ նիստում «Իմ քայլից» պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին ի պատասխան ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ կառավարությունից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը: Հ. Գևորգյանին հետաքրքրում էր այն հարցը, թե թեկնածուն ի՞նչ գործիքակազմ ու մեխանիզմներ է առաջարկում ՀՀ-ից ապօրինի դուրս բերված ֆինանսական միջոցները հետ բերելու համար, որովհետև այս պարագայում գործ ունենք օֆշորային գոտիների հետ: Նշենք, որ Լիլիթ Ալեքսանյանը «Էյչ-Էս-ԲԻ-Սի» բանկի աշխատող է: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24