Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը

928
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 19:35
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը

Նոյեմբերի 16-ին, ժամը 14:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» մանկական այգուց դեպի Դավթաշենի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 220» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Գևորգ Ա., ծնված 1996թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C 220» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Mercedes C 220» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: