«Առաջարկում ենք միառժամանակ դադարեցնել մետաղական հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը». Մ. Գալստյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերներիս՝ Լենա Նազարյանի և Վարազդատ Կարապետյանի հետ շրջանառության մեջ ենք դրել «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ՝ համաձայն որի առաջարկում ենք միառժամանակ դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021թ ավարտը: Այս ընթացքում պետք է մշակվի ընդերքօգտագործման ռազմավարությունը, դրանից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխությունների փաթեթը և դրանով պայմանավորված՝ ենթաօրենսդրական ակտերը: Ինչպես նախկինում բազմիցս նշել եմ՝ հանքարդյունաբերության ոլորտը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ թե՛ օրենսդրական և թե՛ ինստիտուցիոնալ դաշտում, իսկ որ ամենակարևորն է՝ մենք պետք է ունենանք ոլորտի հստակ ռազամավարություն, որտեղ կուղենշվեն պետության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, այն տեսլականը, որով կընթանա ոլորտի հետագա կառավարումն ու զարգացումը: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
