Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վենետիկի իշխանությունները նախազգուշացրել են ջրի մակարդակի նոր բարձրացման մասին

874
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 15:55
Վենետիկի իշխանությունները նախազգուշացրել են ջրի մակարդակի նոր բարձրացման մասին

Նոյեմբերի 15-ին Վենետիկում սպասվում է ջրի մակարդակի բարձրացման նոր ցուցանիշ: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:

«Սպասվում է, որ ջրի մակարդակը կհասնի 160 սմ-ի»,- նշվում է հայտարարության մեջ:

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ էր հաստատել՝ սաստիկ հեղեղման պատճառով։ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունիարոն հորդորել էր բնակիչներին և զբոսաշրջիկներին առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց: 30 քաղաքներում փակ են նաև դպրոցները: Բազմաթիվ թանգարաններ, ներառյալ Սբ. Մարկի հրապարակում տեղակայված Դոժերի պալատը, անցել են ջրի տակ:
Եղանակային վատ կանխատեսումներ և ձնաբուք է սպասովում նաև Պիեմոնտում, Լոմբարդիայում, Վենետոյում և Տրենտինո-Ալտո Ադիջեի տարածքներում: