Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կարին գյուղում պայթյունի հետևանքով տունը վերածվել է փլատակների

309
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 12:40
Կարին գյուղում պայթյունի հետևանքով տունը վերածվել է փլատակների

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանն ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով տան խոհանոցում քնած 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, դարձել է ոչ բնակելի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: