Ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող մեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում. ՊԵԿ
![]() Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։ Հիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և Հարավային մաքսատուն-վարչությունում (Սիսիան քաղաքում) և Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում): 2019թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան-վարչության շենքում, այլ իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղու վրա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում)՝ այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթը ամբողջովին տեղափոխելով Գյումրի քաղաք։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին |

«Դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է»․ Գևորգ Ստեփանյան
15812.12.2025, 16:30
Երթևեկության փոփոխություն՝ Չարենցի փողոցում
12012.12.2025, 11:42
Ամեն օր պարեկային ծառայության 1 մեքենա է վթարվում, ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է
19611.12.2025, 18:30
Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը
16510.12.2025, 19:24
«Բաբաջանյան-Շիրակ փողոցում գետեր են գոյացել». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
18707.12.2025, 22:00
«Երևանյան խցանումների խնդիրը ՔՊ-ն այդպես էլ չլուծեց»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
18706.12.2025, 14:42
