Փոքր ու աղքատ համայնքների պատկառելի ունեցվածքի տեր ղեկավարները ևս կպարտավորվեն հայտարարագիր ներկայացնել
![]() ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թիվը: Ինչպես նշեց նախագծի հեղինակ Մ.Թանդիլյանը, ներկա օրենսդրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները: Արդյունքում՝ 502 համայքների ղեկավարներից հայտարարագիր են ներկայացնում 19 համայնքի (այդ թվում՝ Երևանի) ղեկավար: Փոփոխության արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց թիվը ներկայիս 3200-ից կհասնի մոտ 4400-ի՝ ավելանալով 1200-ով: «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը մտահոգություն հայտնեց, թե օրենքի ընդունման արդյունքում նոր կազմավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ի զորու կլինի՞ կրել փոփոխության արդյունքում մոտ 4 հազար անձանց հայտարարագրերով զբաղվելու բեռը: Մ. Թանդիլյանն ի պատասխան ասաց, որ թեպետ կառույցը նոր է լինելու, սակայն գործառույթը նոր չէ: Հանձնաժողովի անդամները նախագիծը կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Վ.Հովակիմյանը նշեց, որ վերջերս պարզել են, որ փոքր ու աղքատ համայնքների շատ ղեկավարներ պատկառելի ունեցվածքի տեր են: Քննարկման արդյունքում որոշվեց, որ նախագծի 2-րդ ընթերցման ժամանակ կորոշակիացնեն հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ընդլայնումը փուլային տարբերակով կատարելու հարցը: Նշենք, որ ՀՀ-ն ունի 49 քաղաք և 953 գյուղ: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
