«Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա տասն ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը՝ 38.3%: Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունն աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որն առևտրի ընդհանուր շրջանառության 21.8%-ն է: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ: Նաև այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ: Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
47903.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
131502.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
49802.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
47202.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54