Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Ստոլտենբերգը խոստացել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին

1706
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 16:10
Ստոլտենբերգը խոստացել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին

«Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Բոլոր դաշնակիցները պայմանավորվել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան միայն երկու տարի առաջ է անդամակցել ՆԱՏՕ-ին, Հյուսիսային Մակեդոնիան մի քանի ամիս անց կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Լեհաստանը, Բալթյան երկրները, նրանցից ոչ մեկը նույնիսկ երազանքներում չԷր կարող պատկերացնել, որ իրենք կլինեն ՆԱՏՕ-ում»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նաև խոստացել է, որ դաշինքը կօգնի Կիևին ամրապնդել բարեփոխումները: