Իրաքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ. կան տասնյակ զոհեր
![]() Իրաքի Քարբալա քաղաքում նստացույցի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից զենքի կիրառման հետևանքով սպանվել է 30 մարդ, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը: Ըստ Reuters-ի՝ զոհվել է շուրջ 13 մարդ, 865-ը ստացել են վնասվածքներ: Իրավապահները հերքում են զոհերի մասին լուրերը: ՄԱԿ-ը նաև հայտարարել է արցունքաբեր գազի կիրառման մասին: Բողոքի ցույցերն Իրաքում սկսվել են հոկտեմբերի 1-ին: Բաղդադում, ինչպես նաև հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը: Իրաքցիները դժգոհում են գործազրկությունից, կոռուպցիայից, կենսապայմանների վատթարացումից և սոցիալական ծառայությունների աշխատանքի անորակությունից: Վարչապետ Աբդուլ Մահդին արդեն խոստացել է աշխատանքի տեղավորել բոլոր նրանց, ովքեր ունեն կրթություն, ինչպես նաև խոստացել է աշխատատեղերի 50%-ի բարձրացում այն արտասահմանյան ընկերություններում, որոնք գործում են պետական պայմանագրով: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ ցույցերը վերսկսվեցին ինչպես Բաղդադում, այնպես էլ մի շարք նահանգներում: Ստեղծված իրադրության կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Բաղդադում պարետային ժամ է սահմանվել: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
