Ո՞ւմ է ձեռնտու Սարի թաղն սպասարկող 13 համարի երթուղու՝ շահագործումից դուրս գալը
![]() Լուրը չի համապատասխանում իրականությանը, թե նոյեմբերի 1-ից Սարի թաղն սպասարկող 13 համարի ավտոբուսային երթուղին դադարելու է գործել. MAMUL.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը: Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե Սարի թաղի 9 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների վարորդների «ջանքերի շնորհիվ», նոյեմբերի 1-ից 13 համարը դադարեցնելու է իր սպասարկումը: Սարիթաղցիները դիմել են խմբագրություն՝ խնդրելով հստակեցնել հարցը: «Շարժակազմի թարմացման հետ կապված կա որոշակի տեխնիկական վերազինման խնդիր, բայց բոլոր դեպքերում, եթե դա տեղի ունենա էլ, գիծն առանց սպասարկման չի մնա: Էս պահի դրությամբ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,- վստահեցրեց քաղաքապետարանի մեր զրուցակիցը: Բնակիչների խոսքով 9 համարի երթուղու վարորդներն, ի սկզբանե, դեմ են եղել 13 համարի երթուղու՝ Սարի թաղում սպասարկմանը: Այժմ էլ ամեն ինչ անում են, որպեսզի վերջինը դուրս գա գծից: Բնակիչների պնդմամբ, 9 համարի բոլոր ավտոբուսները ծայրահեղ վատթար վիճակում են, անսարք, հնամաշ: Բնակիչները տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի փոխվեն երթուղայինները: «Եթե այս ավտոբուսը դադարեցնի սպասարկումը, մենք բողոքի ակցիա կանենք և կստիպենք հարգել մեր իրավունքները: Ոչ ոք առանց մեր կարծիքը հարցնելու իրավունք չունի նման որոշում կայացնել»,- վրդովված ասում էին խմբագրություն դիմած քաղաքացիները՝ նշելով, որ ստորագրահավաք են սկսել: Նշենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ 13 համարը փրկության պես մի բան է դարձել սարիթաղցիների համար: Հիշեցնենք, որ սույն ավտոբուսն ապահովում է տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ։ Հիշեցնենք նաև, որ MAMUL.am-ը բազմիցս անդրադարձել է Սարի թաղի տրանսպորտային խնդրին և հարցի կարևորությունը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում: |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
