«Նա սատկեց որպես վախկոտ շուն՝ արցունքն աչքերին». Թրամփը հաստատեց թիվ մեկ ահաբեկիչ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումը
![]() Այս պահին ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատում է ԴԱԻՇ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան փաստը: «Նախորդ գիշեր մի քանի տարի որոնումներից հետո Ամերիկյան զինուժին հաջողվեց Սիրիայի հյուսիսում ոչնչացնել աշխարհի ամենադաժան խմբավորման՝ ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Օպերացիայի հետևանքով ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել, այն դեպքում, երբ Բաղդադիի հետ ոչնչացվել են նրա զինակիցները: Մենք նրան հետևում էինք 2 շաբաթ շարունակ, շինությունը, որտեղ նա գտնվում էր, ականապատված էր: Մինչև վերջին պահը Բաղդադին գոռգոռում ու լացում էր, ողորմություն խնդրում: Նա արցունքն աչքերին մեզ խնդրում էր խնայել իրեն, բայց սատկեց ինչպես վախկոտ շուն: Նա փորձել է թունելով փախչել՝ իր հետ տանելով 3 երեխաների: Սակայն թունելի մոտքը փակված է եղել և նա ինքնապայթյուն է իրականացրել՝ իր հետ սպանելով նաև երեխաներին: Ուզում եմ բոլոր նրանք, ովքեր հպարտանում են նրանով, իմանան, որ նա որպես հերոս չի մահացել, այլ՝ որպես վախկոտ շուն»,- ասում է Թրամփը: Թրամփը նաև համագործակցության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Սիրիային, Իրաքին, իրաքյան քրդերին: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
