Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Տնտեսության ակտիվության արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան. «168 ժամ»

598
Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ., 10:35
Տնտեսության ակտիվության արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան. «168 ժամ»

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվ­յալները: Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հա­յաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմ­նական զանգվածներին հասանելի չեն: Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն:

Կարևորը՝ կառավարության անդամները՝ ի դեմս նախարարների, և գործադիրի քաղաքա­կան էլիտան՝ ի դեմս փոխնախարարների ու մարզպետների, արդեն զգում են այդ աճերի ուղղակի ազդեցությունն իրենց եկամուտների վրա: Ըստ այդմ էլ՝ նրանք հավանաբար դա­տում են տնտեսության զարգացումների ու հա­սարակության սոցիալական վիճակում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

Օպերատիվ տվյալներով տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս, ճիշտ այն­քան, որքան առաջին եռամսյակում էր:
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արձա­նագրվեց 7,1 տոկոս տնտեսական ակտիվու­թյան աճ: Առաջին կիսամյակի արդյունքներով այն նվազեց՝ իջնելով 6,5 տոկոսի: Բայց հիմա վերստին բարձրացել է:

Տարեսկզբի 9 ամիսներին անկում է արձա­նագրվել միայն երկու ոլորտներում՝ խոսքը գյուղատնտեսության ու էներգետիկայի մասին է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյու­ղատնտեսության վերաբերյալ տվյալները ներ­կայացվում են եռամսյակը մեկ, այս անգամ դրանք ևս հրապարակվել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: