Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ալիևն ազատվում է իր հայրական գվարդիայի բոլոր ներկայացուցիչներից». Տ. Հայրապետյան

525
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 23:35
«Ալիևն ազատվում է իր հայրական գվարդիայի բոլոր ներկայացուցիչներից». Տ. Հայրապետյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ շաբաթում հեռացրեց երկրի վարչապետին, այնուհետև փոխվարչապետերին, այսօր էլ արդեն՝ նախագահական աշխատակազմի ղեկավարին:

Նշենք նաև, որ այս օրերին Ադրբեջանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք տեղի իրավապահ մարմինները ցրում են՝ բռնի ուժ կիրառելով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Ադրբեջանում վերջին օրերին ինտենսիվ փոփոխություններ են ընթանում: Պատգամավորի խոսքով՝ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին պաշտոնից ազատելը լուրջ քայլ է: Վերջինս 20 տարուց ավելի եղել է նույն պաշտոնին՝ լինելով ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի մտերիմ անձանցից մեկը. «Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան 2017-ից ինտենսիվորեն աշխատում էր Մեհդիևին հեռացնել պաշտոնից, որովհետև Փաշաևներ և «Նախիջևանյան կլան» համատեքստում Մեհդիևը հանդիսանում է հենց այդ կլանի միավորողը: Նա իրենց պետականության կառուցողներից մեկն է համարվում: Եվ այժմ Ալիևն ազատվում է իր հայրական գվարդիայի բոլոր ներկայացուցիչներից՝ փոխարենը առաջ բերելով Փաշաևներին մոտ կանգնած կադրերին»,-ասել է Հայրապետյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: