Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բաքվի ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել բռնության դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ

916
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 19:40
Բաքվի ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել բռնության դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ

Բաքվի կենտրոնում ընդդեմ ընտանեկան բռնության և կանանց իրավունքների պաշտպանության բողոքի ցույցը արագ կասեցվել է Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների կողմից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Azadliq կայքը: Նշվում է, որ բողոքի ակցիային մասնակցում են տասնյակ մարդիկ:

Ոստիկանները հայտարարել են, որ հանրահավաքն անօրինական է, և պահանջել են, որպեսզի ներկաները ցրվեն, իսկ ավելի ուշ ցրել են չարտոնաված ցույցը՝ պոկելով ցուցարարների կարգախոսներով թղթերը, ձերբակալել ցուցարարներին։ Հաղորդվում է 60 մարդու ձերբակության մասին։ Ոստիկանները բերման են ենթարկել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլիին և սահմանափակել Բաքվի կենտրոնում ինտերնետի հասանելիությունը: ԵՄ-ը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ Բաքվում տեղի ունեցած չարտոնված ցույցը ցրելու մասին։ Ադրբեջանի իշխանությունները ավելորդ ուժ են կիրառել ցուցարարների դեմ, հաղորդում է TASS գործակալությունը: