Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանում պաշտոնից ազատել են նախագահական աշխատակազմի ղեկավարին». Կարեն Վրթանեսյան

302
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 22:35
«Ադրբեջանում պաշտոնից ազատել են նախագահական աշխատակազմի ղեկավարին». Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում պաշտոնից ազատել են Ռամիզ Մեհդիևին՝ երկրի նախագահական աշխատակազմի ղեկավարին, որը դեռ Հեյդար Ալիևի կադրերից էր։

Ըստ էության, սա պատվով թոշակի ուղարկել է․ Մեհդիևը 81 տարեկան է, Ալիևն իրեն պարգևատրել է «Հեյդար Ալիև» շքանշանով և անվանական՝ հատուկ իր համար տեղ ստեղծել երկրի անվտանգության խորհրդում։

«Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հերոսներից մեկի խոսքով. «Էլ ի՞նչ է պետք մարդուն ծերությունն արժանավայել դիմավորելու համար»։

Մի զարգացում էլ. հարկայինի պետ Միքայիլ Ջաբբարովը, որը համարվում է Փաշաևների (Մեհրիբան Ալիևայի) կլանի կարևոր դերակատարներից մեկը, նշանակվել է էկոնոմիկայի նախարար, ընդ որում հարկայինը և կադաստրը բերվել են միաժամանակ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ»: