Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մի շարք ԲԿ-ներում նախարարությունն ունենալու է մշտական ներկայացուցիչներ». Արսեն Թորոսյան

372
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 02:05
«Մի շարք ԲԿ-ներում նախարարությունն ունենալու է մշտական ներկայացուցիչներ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևողական ենք լինելու պետական առողջապահական ծրագրերի որակին և հասցեականությանը։

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։

Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը՝ պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար: Ինչպես նաև այն կնպաստի տեղում լուծում տալու պետական պատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների դիմումներին և բողոքներին:

Այս փուլում մշտական ներկայացուցիչներ կլինեն 5 բժշկական կազմակերպություններում՝ «Արաբկիր» ԲԿ, «Էրեբունի» ԲԿ, «Մուրացան» մանկական հիվանդանոց, «Աստղիկ» ԲԿ, «Շենգավիթ» ԲԿ։

Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ, որի վրա նշված կլինի «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ»:

Անհրաժեշտության դեպքում կարող եք մոտենալ նրանց ձեր հարցերի դեպքում»: