Հարցում. կո՞ղմ եք արդյոք երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագծին
![]() ԱԺ-ն հոկտեմբերի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը: Որոշ պատգամավորների կողմից այն «գործ տվողի նախագիծ» որակումը ստացավ: Դրանով սահմանվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը տեսանկարահանել և բջջային հավելվածով ուղարկել իրավապահ մարմիններին: Ավելի ուշ կառավարությունը կսահմանի նաև առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի միևնույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն: Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն փոխանցելու նախագծին: Տեղեկացնում ենք, որ հարցումն անանուն է և կարող եք քվեարկել միայն մեկ անգամ: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
