«Մինչև կեղտը չանցնի, ջրերը չեն պարզվելու». Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Հեղափոխության փուլերի մասին (մերժիր, պատժիր, հեռացիր): Հեղափոխության 1–ին փուլում մերժում են։ Մերժում են արժեքները, բարքերը, խաղի կանոնները, նախկին իշխանություններին, կրոնը, ավանդույթները և այլն։ Մինչհեղափոխական շրջանը միավորում է մարդկանց։ Հեղափոխությունը ամբոխի է վերածում մարդկանց։ Հետհեղափոխական շրջանը բաժանում ու թշնամացնում է փողոցում մեկ մարմին դարձածներին, քանզի հեղափոխության շարժիչ ուժն իրականում ոչ թե սերն ու հանդուրժողականությունն են (ինչպես հայտարարվում է), այլ՝ ատելությունը և նախանձը։ Ատոմիզացված ամբոխի դեպքում վրա է հասնում հեղափոխության 2–րդ փուլը՝ պատժելը։ Պատժում են աջ ու ձախ՝ ապահովելով տեսարաններ, քանի որ հացի խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում։ Պատժում են, քանզի պատրանքներ ունեն, որ իրենք չեն պատժվելու։ Պատժելու փուլում ատոմիզացված ժողովրդի վիճակն ավելի է վատանում։ Վրա է հասնում հեղափոխության արժեքները հեղափոխականներից պաշտպանելու փուլը՝ թերմիդորը։ 3–րդ փուլում մերժում են մերժողներին, բայց չեն վերադառնում նախկինին, այլ վերցնում են նախկինի դրականը, ինչպես նաև հեղափոխության բերած արժեքների կենսունակ մասերը և ստեղծում որակապես նոր համակարգ։ Իսկական արժեքային հեղափոխությունը տեղի է ունենում հետթերմիդորյան շրջանում։ Հիմա մեզ մոտ մերժիրի ու պատժիրի փուլերի խառնուրդ է։ Փրփուրն ու կեղտը բարձրացել են ջրի երես։ Քաղաքական կյանքում էլ են լինում մակընթացություններ և տեղատվություններ։ Մինչև կեղտը չանցնի, ջրերը չեն պարզվելու»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24