«Հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, թե Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու». Սիսակ Գաբրիելյան
![]() ԱԺ-ն հոկտեմբերի 22-ի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը: Այն հանրության շրջանում «գործ տվողի նախագիծ» որակումը ստացավ: Դրանով սահմանվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը տեսանկարահանել և բջջային հավելվածով ուղարկել իրավապահ մարմիններին: Նախագծի քննարկումը բուռն էր: ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանը հետևյալ տեսակետը հայտնեց. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այն մադրիկ, ովքեր այս օրինագծի համար համառ պայքարում են, ապրում են Լոնդոնում կամ Նյու-Յորքում և ծանոթ չեն ճանապարհներին տիրող իրավիճակին: ՀՀ ճանապարհների 70-80 տոկոսը ոչ բարվոք վիճակում է և նույնիսկ գծանշված չէ: Երևանում լուծված չէ կայանատեղերի խնդիրը»: Պատգամավորի խոսքով, ըստ էության, պետությունը չի ապահովել բարվոք ճանապարհներ ու կայանատեղիներ ունենալու նվազագույն պահանջը: Եվ օրինագծի ընդունմամբ, կավելանան տուգանքները, որոնց բեռն ընկնելու է քաղաքացու վրա: Խոշոր հաշվով՝ ՀՀ-ում հնարավոր չէ մեքենա վարել ու խախտում չկատարել: Դրան հակադրվեց «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը: Նա նշեց, որ ինքը ոստիկանության հետ առնչվել է 2 անգամ՝ իր մեքենայի ապակին կոտրելու դեպքերով: ՀՀ-ում հնարավոր է խախտում չկատարել: Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը ճանապարհների ոչ բարեկարգ լինելու, փողոցները ՃՈ նշաններով կահավորված չլինելու դիտարկումներին ի պատասխան նշեց, որ նման դեպքերում խախտումներ չեն արձանագրվելու: Իր խոսքը Ա. Աբովյանին հասցեագրելով՝ Ս. Գաբրիելյանը հայտնեց, որ Աբովյանի քաղաքապետը գրությամբ խնդրել է ոստիկանապետին՝ քաղաքում տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրել: «Ու պահի տակ հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, թե Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու... Ես հարգում եմ քաղաքապետի այդ որոշումը»,- ասաց Ս. Գաբրիելյանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
