«Քաղաքապետը խաբել է՝ մետրոյի կայարան չի կառուցվելու». Ռուսլան Բաղդասարյան
![]() Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սիրելի՜ երևանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով և քաղաքապետին հարց ուղղել՝ արդյոք ճի՞շտ է այն։ Եվ այսպես, ինֆորմացիա կա, որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։ Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ, որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում։ Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի10-15 հազարի, սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ, որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
