Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կորեան ԱԺ-ին 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ է տվել». Տիգրան Գալստյան

344
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 22:20
«Կորեան ԱԺ-ին 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ է տվել». Տիգրան Գալստյան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովին անվճար տրամադրվել է 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ (ներառյալ՝ մոնտաժման աշխատանքները և մասնագետների պատրաստումը)։ Այս սարքավորումները նախատեսված են դահլիճների թարգմանչական, քվեարկության, ձայնագրության և այլ տեխնիկական սպասարկման գործընթացներն ապահովելու համար։

Հ.Գ. Սարքավորումներն արդեն ժամանել են Հայաստան»։