«Հոգեբանները սրան թունելային էֆեկտ բնորոշումն են տվել». Վարդ Սիմոնյան
Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տղամարդը, մանավանդ՝ զինվորականը ոչ մի կերպ չի կարողանում զսպել շատախոսության պսիխոզը՝ կնշանակի նա չխոստովանված վախեր ունի: Հոգեբանները սրան թունելային էֆեկտ բնորոշումն են տվել, երբ վախը նեղացնում է մարդու ընկալումը, ընտրության ազատությունը և ցածր ինքնագնահատականի ինդեքսով ծրագրավորում նրա վարքը: Սրա ամենախայտառակ դրսևորումն արտահայտվեց իրեն երկրի միակ տղամարդ հռչակած անձի հետ. երբ վախը ստիպեց, որ վեգետատիվ նյարդային համակարգի գերլարման արդյունքում կենսական կարևոր օրգանները աշխատեն մաքսիմալ ուժով և հարվածեն պարելուն խանգարող առանձին հանգամանքներին: Ցավոք, վախերից բխող կրիտիկական մակարդակ է արձանագրում նաև արցախյան հայտնի գեներալը՝ հարցազրույցների ինտենսիվությունը, դրանցում արտահայտված կլինիկան խոսում է վախի խթանիչների սուր ազդեցության մասին. Բերանի ծայրերը կտրուկ ձգված են, աչքերը՝ չափից դուրս լայն բացված, իսկ վերին կոպն անկանոն շարժվում է՝ մերկացնելով արյան հագուրդի մեջ կորած բիբը: Մարդասիրական արարք կլինի լրագրողների կողմից, որ սույնին որոշ ժամանակ զրկեն հանրային կապից, որովհետև հենց հետադարձ կապի հուզական դինամիկան է սրում վախի սինդրոմը՝ առաջացնելով նեգատիվ հույզերի այնպիսի սպառնալիք, որն ըստ Թոմկինսի, կարող է հանգեցնել պարանոյալ շիզոֆրենիայի: Խնայենք միմյանց»: |
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը
1518:06ՄԻՊ-ը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
3117:54Երթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)
4117:48Բագրատ Սրբազանի միջամտությամբ խնդիրն արագ լուծվեց (տեսանյութ)
5516:54«Հավատում եմ, որ կհաղթենք խավարին»․ Արման Դավթյան (Նուռ) (տեսանյութ)
5316:48«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
7316:30