«Հանրահավաքների տեսանյութերով նույնականացնում էին մարդկանց, ներխուժում տները». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները, նրանց «իրավապաշտպանները» «մտահոգվել» ու «դատապարտում են», որ իրավապահ մարմինները օրենքով ներխուժել են բնակարան՝ հարուցված քրգործով պահանջվող նյութերի համար: Էլ ո՛նց կլինի: Մոռացել են, թե իրենց իշխանության տարիներին ինչպես էին ապօրինաբար ներխուժում ընդդիմադիրների, շարքային մարդկանց բնակարան: Մոռացել են, որ հանրահավաքների տեսանյութերով նույնականացնում էին մարդկանց, ներխուժում նրանց տները, ընդդիմադիր հավաքներին մասնակցելու մեղադրանքով հարյուրներով բերման ենթարկում ոստիկանատներ: Մարտի 1-ից հետո Աղվան Հովսեփյանն ու յուր Վահագն Հարությունյանը բացառապես դրանով էին զբաղված, մենք էլ դրանք արձանագրում էինք ոստիկանատներում ու ազատում: Ու իրենք ոչ մի ծպտուն չէին հանում: Դա նորմալ էր: Իսկ հիմա վայնասուն են դրել՝ վա՜յ, վակխանալի ա, հասեք... Թարգե՛ք, հավատացող չկա»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18