Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Նովոսիբիրսկում հարևանուհին հրաշքով փրկել է 3 փոքրիկներին հրկիզվող տնից

862
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 22:10
Նովոսիբիրսկում հարևանուհին հրաշքով փրկել է 3 փոքրիկներին հրկիզվող տնից

Նովոսիբիրսկի բնակիչները փրկել են 3 մանկահասակ երեխաներին բոցկլտացող տնից: Հարևանները պատմել են, որ երբ իրենք մոտեցել են տանը, այն արդեն կիսով չափ կրակի ճիրաններում է եղել: Տանիքն սկսել է փլվել: «Մենք հրաշքով կարողացանք փրկել երեխանեին, ես նրանց իմ տուն տարա»,- պատմել է հարևանուհին: Երեխաները եղել են 1,2 և 3 տարեկան: Հրշեջներին հաջողբվել է 11 րոպեում հանգցնել կրակը, սակայն տունն ամբողջովին մոխրացել է: Հրդեհ հետրանքով ոչ ոք չի տուժել, երեխաները հոսպիտալացման կարիք չեն ունեցել:

Այժմ իրավապահները ճշտում են՝ ինչու են 3 մանկահասակ երեխաները տանը միայնակ եղել: